ԱՄՆ-ն Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր է ուղարկել Մեծ Բրիտանիային

10:13     11 հունիսի, 2019

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր է ուղարկել Մեծ Բրիտանիայի իշխանություններին, հայտնում է Washington Post-ը:

Նշվում է, որ պահանջագիրն ուղարկվել է հունիսի 6-ին, ուստի Միացյալ Նահնագների կողմից նոր մեղադրանքների առաջադրումը քիչ հավանական է: Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրի համաձայն՝ արտահանձնման պահանջագիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին: 

WikiLeaks-ի հիմնադրի դեդ ԱՄՆ-ում 17 մեղադրանք է առաջադրված: Ասանժը ԱՄՆ-ում կարող է դատապարտվել 175 տարվա ազատազրկման:


© armedia.am