Եգիպտոսը Մեծ Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Թութանհամոնի կիսանդրին

15:14     11 հունիսի, 2019

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Թութանհամոնի քարե կիսանդրին, հաղորդում է Arab News-ը։

Կիսանդրին հուլիսի 4-ին պետք է վաճառքի հանվի Christie’s աճուրդի տանը։

«Լոնդոնում Եգիպտոսի դեսպանատունը, իր հերթին, դիմել է բրիտանական ԱԳՆ և աճուրդի տուն՝ հայտարարելով հուշարձանի նկատմամբ Եգիպտոսի իրավունքների մասին»,  -ասվում է գերատեսչության հայտարարությունում։


© armedia.am