BBC-ի ռուսական ծառայությունը Ղազախստանը շփոթել է Ադրբեջանի հետ և Ղազախստանում կիրակի կայացած արտահերթ նախագահական ընտրությունների մասին նյութը վերնագրել «Ադրբեջանում կրկին հաղթում է Տոկաևը. փողոցներում անկարգություններ են, բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ»:
BBC-ի ռուսական ծառայության խմբագրակազմի սխալը չի վրիպել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի աչքից, որը համապատասխան սքրինշոթը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: