Քիմ Քարդաշյանն ելույթ է ունեցել Սպիտակ տանը

11:38     14 հունիսի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ելույթ է ունեցել հաջակցություն բանտից ազատված մարդկանց իրավունքների պաշտպանության, փոխանցում է AP-ն:

Միջոցառմանը, որին ներկա էին կառավարության քարտուղարները, ակտիվիստներ և նախկին բանտարկյալներ, Քարդաշյանը հայտարարել է, որ բանտից դուրս գալուց հետո պետք է օգնեն այդ մարդկանց` մասնավորապես աշխատանք գտնելու և ճիշտ ուղու վրա կանգնելու հարցում:

Պարբերականի փոխանցմամբ` Թրամփը գովեստի խոսքեր է ասել Քարդաշյանին:

 


© armedia.am