Հնդկաստանում շոգի պատճառով 29 մարդ է մահացել

11:34     16 հունիսի, 2019

Առնվազն 29 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիս-արևելյան  Բիհար նահանգում՝ շուրջ մեկ ամիս շարունակվող արտասովոր շոգի պատճառով:

Ըստ աղբյուրների՝ բացի զոհերից, ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Անսովոր շոգերը չեն շրջանցել նաև Նյու Դելին: Այստեղ հունիսի 10-ին ջերմաստիճանը  գերազանցել է 50 աստիճանը՝ հասնելով հնդկական մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցիչի:


© armedia.am