ԱՄՆ-ն հետաձգել է «դարի գործարք»-ի հրապարակումը

11:37     17 հունիսի, 2019

ԱՄՆ-ն կարող է մինչև նոյեմբեր հետաձգել մերձավորարևելյան կարգավորման ծրագրի քաղաքական հատվածը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջեյսոն Գրինբլաթը, փոխանցում է Axios-ը։

Միացյալ Նահանգները մտադիր էր ծրագրի մանրամասներն ամռանը հրապարակել, սակայն Նեթանյահուի կողմից կառավարություն կազմել չկարողանալու պատճառով Իսրայելում նոր ընտրություններ են նշանակվել:

Նշվում է, որ նոյեմբերին ԱՄՆ-ում մեկնարկող նախընտրական քարոզարշավը չի խանգարի դարի գործարքի հրապարակմանը:


© armedia.am