Բայդենը նախընտրական վարկանիշում առաջ է անցել Թրամփից

12:17     17 հունիսի, 2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը (Դեմոկրատական կուսակցություն) Fox News-ի նախընտրական հերթական վարկանիշում առաջ է անցել գործող նախագահ Դոնլադ Թրամփից (Հանրապետական կուսակցություն):

Նախագահի հավանական թեկնածուների վարկանիշների տարբերությունը կազմել է 10 տոկոս  (49% ընդդեմ 39%):

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մյուս հավանական թեկնածու Բերնի Սանդերսը Թրամփից առաջ է անցել 9 տոկոսով, էլիզաբեթ Ուորենը` 2 տոկոսով:

 


© armedia.am