Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

16:03     20 հունիսի, 2019

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: 

Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ: «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում նախատեսված են մշակութային մի շարք միջոցառումներ:


© armedia.am