Իսպանիայում մզկիթի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

15:51     24 հունիսի, 2019

Անհայտ մոտոցիկլավարը մի քանի կրակոց է արձակել դեպի մզկիթի կողմը իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում (անկլավ Աֆրիկայի հյուսիսում, Մարոկոյի հետ սահմանին), տեղեկացնում է Efe գործակալությանը, հայտնում է NEWS.am-ը:

Այլ տվյալներով՝ հարձակվողները երկուսն են եղել։ Արձակվել է չորս կրակոց, ոչ ոք չի տուժել, բայց մզկիթում խուճապ է սկսվել։

Հարձակվողը (կամ հարձակվողները) փախել են։


© armedia.am