Բակո Սահակյանը ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին

16:47     24 հունիսի, 2019

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին: 

Երկրի ղեկավարը կարևորել է ժողովածուի նշանակությունը գործնական և տեսական առումներով՝ նշելով, որ նման փաստաթղթերի թարմացումը պետք է կրի պարբերական բնույթ:


© armedia.am