Նախագահը շնորհավորել է Սլովենիայի նախագահին՝ Պետականության տոնի առթիվ

17:36     25 հունիսի, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ Պետականության տոնի առթիվ:

«Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,-ընդգծել է նախագահը: 


© armedia.am