G20-ի ղեկավարները թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիր են ընդունել

15:39     28 հունիսի, 2019

«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները Ճապոնիայի Օսակա քաղաքի գագաթնաժողովում համատեղ հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ:

Փաստաթղթում ասված է, որ G20-ի, ինչպես նաև Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ղեկավարները, «համակարծիք են, որ թվայնացումը փոխում է տնտեսության և հասարակության բոլոր ասպեկտները»: «Մենք կարևորում ենք ազգային և միջազգային մակարդակով բանավեճերի առաջմղման կարևորությունը տվյալների և թվային տնտեսության ամբողջ ներուժի օգտագործման համար՝ նպատակ ունենալով զարգացնել ինովացիաները»,- ասված է հռչակագրում: 


© armedia.am