ԵՄ անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ չեն կարողացել համաձայնեցնել Եվրոհանձնաժողովի նոր նախագահի թեկնածությունը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի պաշտոնական ներկայացուցիչ Պրեբեն Աամանը:
«Այժմ Տուսկը պետք է ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ կազմակերպի: Եվրախորհրդի նիստերը կվերսկսվեն երկկողմ բանակցությունների ավարտից հետո», - գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահը ամենայն հավանականությամբ կլինի Ֆրանս Թիմերմանսը: Սակայն Վիշեգրադյան քառյակի երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, նրա թեկնածությանը դեմ են հանդես գալիս: