Թուրքիան F-35-ի փոխարեն կարող է ռուսական ինքնաթիռներ գնել

12:02     2 հուլիսի, 2019

Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից մարտական ինքնաթիռներ գնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իրեն F-35 կործանիչներ մատակարարել, գրում է Bloomberg գործակալությունը:

Նշվում է նաև, որ Անկարան պատրաստվել է ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգեր ձեռքբերելու կապակցությամբ Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներին:

Բացի այդ, Bloomberg-ի զրուցակիցը հայտնել է, որ Թուրքիայի կարծիքով ռուսական Ս-400 համակարգերը գերազանցում են ամերիկյան Patriot համակարգերին և կարող են պաշտպանել Անկարան և Ստամբուլը:


© armedia.am