Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 137 անձ

16:33     2 հուլիսի, 2019

Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet»-ը:

Իզմիրում, Քոնիայում և Քոջաելիում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 97-ի: Նրանք մեղադրվում են Գյուլենի քարոզած գաղափարներին հարելու մեջ:


© armedia.am