Օգոստոսի մեկից Հայրենական մեծ պատերազմի վեերանների ամենամսյա պատվովճարի չափը կդառնա 100 հազար դրամ

12:23     4 հուլիսի, 2019

Կառավարության հուլիսի 4-ի նիստում որոշում է կայացվել Հայրենական մեծ պատերազմի վեերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկել՝ 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ, փոխանցում է News.am-ը:

Հաղորդվում է, որ հարցը քննարկման է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքերով, նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է:

2019 թվականի պետական բյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,2 մլն դրամ 397 շահառուի համար, սակայն մայիսի 1-ի  դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախարարն առաջարկել է ավելացնել վետերանների պատվովճարի չափը և այն սահմանել 100 000 դրամ։

Որոշվել է, որ նախագիծն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:


© armedia.am