Սահակ եպս. Մաշալյանը Պոլսո պատրիարքարանի նոր տեղապահ է ընտրվել

14:59     4 հուլիսի, 2019

Սահակ եպս. Մաշալյանը Պոլսո պատրիարքարանի նոր տեղապահն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

«Քիչ առաջ է ավարտվել Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ Աթեշյանը ստացել է 11 ձայն, իսկ Մաշալյանի օգտին քվեարկել են 13-ը։ Սահակ եպս. Մաշալյանը ընտրվեց տեղապահի պաշտոնում: Թեպետ կարծում եմ, որ թե ով կանցներ` տարբերությունը մեծ չէ, որովհետև նրանք միասին համերաշխ կառավարելու են»,- ասել է Էստուկյանը։

Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը:


© armedia.am