ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով միլիարդատեր է մահացել

12:15     5 հուլիսի, 2019

Ածխային մագնատ և միլիարդատեր Քրիսթոֆեր Քլայնը զոհվել է Բահամներում ուղղաթիռի վթարի հետևանքով: Դա տեղի է ունեցել նրա 62-ամյա տարեդարձի նախօրեին: Նրա հետ միասին ուղղաթիռում եղել է ևս 6 մարդ: Այս մասին NEWS.am-ի հաղորդմամբ, փոխանցում է BNA-ն:

Բահամյան կղզիների թագավորական ոստիկանությունը հայտարարել է, որ ուղղաթիռը չի կարողացել հասնել նշանակման վայր: «Չորս կանանց և երեք տղամարդկանց մարմինները ուղղաթիռից դուրս են բերվել»,- ասել է ոստիկանության մամուլի քարտուղարը:

Ընկերները զոհվածներից մեկին ճանաչել են որպես Քրիս Քլայնի, միաժամանակ Register-Herald պարբերականը հայտնել է, որ Քլայնի աղջիկներից մեկը նույնպես ուղղաթիռում է եղել:

Հինգշաբթի տեղի ունեցած ուղղաթիռի կործանման պատճառն անհայտ է:

Մահվան պահին Քրիս Քլայնի կապիտալը գնահատվում էր 1,8 մլրդ դոլար:


© armedia.am