Ռոհանին կարգադրել է կյանքի կոչել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը

10:25     9 հուլիսի, 2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուղարկել Իրանի առևտրի և արդյունաբերության  նախարարություն՝ կյանքի կոչելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Իրանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին 2018 թվականի մայիսի 17-ին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը:

 


© armedia.am