«Սա Վրաստանի և վրաց ժողովրդի խայտառակությունն է». Քադիրովը` «Ռուսթավի 2»-ի՝ Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցրած հաղորդավարի մասին

11:35     9 հուլիսի, 2019

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, որում վերջինս հայհոյանքներ է ուղղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

«Կովկասում տղամարդը նման խոսքեր չի արտաբերում անգամ արյունարբու թշնամու հասցեին: Գաբունիան ի ծնե վախկոտ է, սա վրաց ժողովրդի և Վրաստանի խայտառակությունն է»,- գրել է Քադիրովն իր տելեգրամյան ալիքում:

Նա հավելել է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից և ժողովրդից: Նա կոչ է արել քրեական գործ հարուցել Գաբումիայի դեմ:

Քադիրովի խոսքով՝ աշխարհում միլիոնավոր մարդիկ խոր հարգանք են տածում Վլադիմիր Պուտինի նկատմամբ, և Գաբունիային հարկավոր է փակել 7 կողպեքի տակ, հակառակ դեպքում «առաջին իսկ պատահածը կարող է նրա հետ անել այն, ինչին նա արժանի է»:


© armedia.am