Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ. Նախագահ Սարգսյանը ցավակցել է Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

20:25     9 հուլիսի, 2019

Նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ.

«Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպերից մեկը:

Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում ունի հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարզիչ:

Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ:

Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»: 


© armedia.am