Թրամփին արգելել են արգելափակել օգտատերերին Twitter-ում

12:11     10 հուլիսի, 2019

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփին Twitter-ում օգտատերերին արգելափակելն արգելող որոշման բողոքարկումն ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից: Նշվում է, որ Թրամփն այլևս չի կարող արգելափակել իր գրառումների տակ քննադատական մեկնաբանություններ անող օգտատերերին:

Դատարանը հղվել է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությանը, որն արգելում է խոսքի ազատության սահմանափակումները:

Թրամփն իր դիրքորոշումը հիմնավորում էր նրանով, որ ինքն օգտատերերին արգելափակել է որպես մասնավոր անձ, սակայն դատարանը նշել է, որ Թրամփը հաճախ է Twitter-ն օգտագործում քաղաքական հայտարարությունների համար՝ այդպիսով այն վերածելով հասարակական հարթակի:


© armedia.am