ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի տարածքային ջրերում

13:55     10 հուլիսի, 2019

Միացյալ Նահանգները Թուրքիայի գործողությունները Կիպրոսի տարածքային ջրերում համարում է «սադրիչ քայլ » և կոչ է անում Անկարային դադարեցնել հորատման աշխատանքները, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրգատուսը:

Վերջինիս խոսքերը ԱՄՆ-ը «խորապես մտահոգված է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողություններով»: «Այդ սադրիչ քայլը կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունները», - ասվում է տարածված հաղորդագրությունում:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև նշել է, որ «նավթային և գազային ռեսուրսները պետք է հավասարապես բաշխվեն Կիպրոսի երկու համայնքների միջև »:


© armedia.am