Փոխվարչապետը դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին

11:13     10 հուլիսի, 2019

Երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 


© armedia.am