Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

12:05     10 հուլիսի, 2019

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։

Դեսպան Վիկտորինը փորձառու դիվանագետ է, նախկինում աշխատել է որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան։ Այս պահին զբաղեցնում է  Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը:


© armedia.am