Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։
Դեսպան Վիկտորինը փորձառու դիվանագետ է, նախկինում աշխատել է որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան։ Այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը: