ԱՄՆ-ը դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը

17:06     11 հուլիսի, 2019

ԱՄՆ-ը դիտարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը 12-18 ամսով, Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացման և ամբողջ միջուկային ծրագրի սառեցման պայմանով։ Այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների մասին է, որոնք սահմանափակում են ածխի և տեքստիլի արտահանումը Հյուսիսային Կորեայից։ Դրանք երկրի եկամտի հիմնական աղբյուրն են։ Ինչպես նշում է գործակալությունը, այդ միջոցները կօգնեն երկու երկրներին հասնել փոխզիջման Վիետնամում այս տարվա փետրվարին երկրորդ գագաթաժողովի ձախողումից հետո։

«Սպիտակ տունը աշխատանքային խմբերի մակարդակով բանակցություններն սկսելուց հետո ցանկանում է սահմանել այն պայմանները, որոնց դեպքում կարող է սկսվել Հյուսիսային Կորեայի միջուկաթափման գործընթացը»,- նշել է աղբյուրը՝ ավելացնելով, որ պատժամիջոցների կանգնեցման ժամկետը կարող է երկարացվել, եթե այդ գործընթացն ընթանա «լավ տեմպով»։ 


© armedia.am