Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների համար դժվարացել Շենգենյան վիզա ստանալը. ԱԳՆ-ի պարզաբանումը

20:57     11 հուլիսի, 2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն առ այն, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը: 

Հարցմանն ի պատասխանում նշվում է, որ իրենք (ԱԳՆ) ևս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով:

«Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի և հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջև, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման  համաձայնագրով նախատեսված  պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել  ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ:

Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկան առաջիկայում Երևանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ  հանդիպման օրակարգում և կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»,-ասված է ԱԳՆ պատասխան նամակում:


© armedia.am