ՄԱԿ գլխավոր քարտուղարը Պարսից ծոցի շրջանում «առավելագույն զսպվածության» կոչ է անում

15:02     12 հուլիսի, 2019

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պարսից ծոցի շրջանում «առավելագույն զսպվածության» կոչ է անում և բոլոր կողմերին նախազգուշացնում այն մասին, որ նոր առճակատումը «աղետ կդառնա», փոխանցում է NEWS.am-ը:

ՄԱԿ ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը կոչ է անում խուսափել ցանկացած էսկալացիայից: Նա նշել է, թե ՄԱԿ-ն հույս ունի, որ բոլոր երկրները «քայլեր կձեռնարկեն» էսկալացիայից ու առճակատումից խուսափելու համար:

Ի պատասխան այն հարցին, թե Գուտերեշն արդյոք աջակցում է նավերը պահպանելու կոչին, Հաքը կրկնել է նրա՝ էսկալացիայից խուսափելու կոչը:

«Բնականաբար, մենք ցանկանում ենք, որ նավերը տեղաշարժման ազատություն ունենան, և հույս ունենք, որ նրանք դա կպահպանեն»,- ասել է Հաքը:


© armedia.am