Հայաստանի դեսպանը Իրաքի պլանավորման նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

15:56     12 հուլիսի, 2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 11-ին հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ 

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծվելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։


© armedia.am