Թուրքիան ստացել է ռուսական Ս-400-ի առաջին խմբաքանակը

17:19     12 հուլիսի, 2019

Ռուսաստանը սկսել է Թուրքիային Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Զենիթա-հրթիռային Ս-400 համակարգերի պայմանագրի շրջանակներում Բաղադրիչների առաջին խումբը հասել է Անկարայում Մյուրտեդ ավիաբազա», - ասվում է հաղորդագրությունում:

Նաև նշվում է, որ «մատակարարումները սկսվել են 2019 թվականի հուլիսի 12-ին»:


© armedia.am