Զելենսկին Ռադա օրինագիծ է ներկայացրել, որով Պյոտր Պորոշենկոն կարող է լյուստրացիայի ենթարկվել

15:44     12 հուլիսի, 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա օրինագիծ է ներկայացրել, համաձայն որի իր նախորդը՝ Պյոտր Պորոշենկոն, կարող է լյուստրացիայի ենթարկվել:

Փաստաթղթին կից բացատրական ծանուցագրում որպես լյուստրացիայի ենթարկման պատճառ նշվում են իշխանության ու ծառայողական լիազորությունների չարաշահումը, ինչպես նաև սեփական հարստացմանն ուղղված գործողությունների համար պատասխանատվությունից խուսափումը:

Օրինագիծը ենթադրում է ենթակա պաշտոնների ցանկի ընդլայնում: Ցանկում են՝ նախագահը, Գերագույն ռադայի բոլոր պատգամավորներն ու խոսնակը, կառավարության անդամները, գլխավոր դատախազը, հարկային ու մաքսային ծառայությունների ղեկավարները, այլք:


© armedia.am