Դոնալդ Տուսկը խոսել է վրացերեն

17:30     12 հուլիսի, 2019

Իր տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստան այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վրացերեն է խոսել, գրում է gazeta.ru-ն:

Բաթումում ունեցած իր ելույթում Տուսկը մեջբերել է վրացական գրականության դասականներից Վաժա Փշավելայի խոսքերը.

«Որոշ մարդիկ կարծում են, որ իսկական հայրենասիրությունը բացառում է կոսմոպոլիտիզմը։ Դա այդպես չէ: Յուրաքանչյուր իսկական հայրենասեր աշխարհի քաղաքացի է, իսկ յուրաքանչյուր իսկական աշխարհի քաղաքացի՝ հայրենասեր»,- ասել է Տուսկը վրացերենով:

Տուսկի խոսքով՝ Վրաստանը փոքր երկիր է, բայց այնտեղ հզոր ժողովուրդ է ապրում։


© armedia.am