Թերեզա Մեյը կարծում է, որ երբեք չի կարոտի վարչապետի պաշտոնը

18:06     13 հուլիսի, 2019

Բրիտանայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը խոստովանել է, որ երբեք չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտնում է The Sun պարբերականը:

Նրա խոսքով՝ Դաունինգ սթրիթում բնակվելու ժամանակ նա իրեն «իր տանը չի զգացել»։

«Գիտեք, ցանկացած պահի ձեզ կարող են զանգահարել և փաստաթղթեր բերել։ Այն, իրոք, ինչ-որ առումով, աշխատավայր է»,- ասել է Մեյը:

Նա ընդգծել է, որ ապագա վարչապետը ստիպված կլինի դիմակայել աշխատանքի բարդություններին։

«Չափից շատ քաղաքական գործիչներ կարծում են, թե վարչապետ լինել նշանակում է մեծ իշխանության տեր լինել։ Իրականում դա երկրին ծառայելու պաշտոն է»,- ընդգծել է Մեյը:


© armedia.am