Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

15:37     14 հուլիսի, 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների տեսակը, որոնք կկիրառվեն Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերը ձեռքբերելու հետևանքով, հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է NEWS.am-ը:

Սահմանափակող միջոցների մասին պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին:

Գործակալության տվյալներով՝ ընտրությունը պատժամիջոցների երեք տարբեր փաթեթների մեջ էր կայանում, որոնցից ընտրվել է առավել նպատակահարմարը: Ընդ որում՝ Bloomberg-ի աղբյուրները չեն մանրամասնել՝ հատկապես ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն և որ ոլորտներին կառնչվեն դրանք, որոնք այժմ պետք է հաստատվեն անմիջապես ԱՄՆ-ի նախագահի կողմից:


© armedia.am