Ռուսաստան մեկնած 100 թուրք մասնագետներ կսովորեն շահագործել Ս-400-ը

11:00     15 հուլիսի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուրջ 100 թուրք մասնագետներ մեկնել են Ռուսաստան ռուսական ԶՀՀ Ս-400-ի հետ աշխատելու հնարավորություններն ուսումնասիրելու համար, հաղորդում է NEWS.am-ը:

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ հետագայում վերապատրաստման համար կարող են ուղարկել լրացուցիչ մասնագետներ:

«Թիվը կարող է ավելանալ տասն անգամ»,- ասել է Էրդողանը տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում:


© armedia.am