Բարձրյալից հայցում եմ Ձեզ համար քաջառողջություն և արևշատություն. Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդին

11:03     16 հուլիսի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ:
Անչափ կարևորում եմ այս տարվա փետրվարին մեր հանդիպումը, որի ժամանակ միասին քննարկեցինք հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մենք շահագրգռված ենք հնարավորինս առաջ մղել մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը հնարավոր բոլոր բնագավառներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու մեր ժողովուրդների առաջընթացի: 
Բարձրյալից հայցում եմ Ձեզ համար քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի համար հարատև խաղաղություն ու բարօրություն:


© armedia.am