Լոնդոնը բացառել է Ասանժի արտահանձնումը մահապատիժ կիրառող երկիր

14:22     16 հուլիսի, 2019

Մեծ Բրիտանիան WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է կիրառվում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Ալան Դանկանը Կիտոյում Էկվադորի ԱԳ նախարար Խոսե Վալենսիայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

«Դա մեր միջև ձեռք բերված համաձայնության հիմնական պայմանն է»,- նշել է, Դանկանը՝ հավելելով, որ Լոնդոնը հոգ է տանում Ասանժի առողջության մասին:

Մեծ Բրիտանիայում արտահանձման մասին որոշումն ընդունում է ներքին գործերի նախարարը, սակայն երկրի օրենսդրությամբ արգելված է արտահանձնումն, եթե տվյալ անձին արտահանձման երկրում մահապատիժ է սպառնում:


© armedia.am