Սահակաշվիլին հանել է իր կուսակցությունը Գերագույն Ռադայի ընտրություններից

12:27     20 հուլիսի, 2019

«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ իր կուսակցությունը չի մասնակցի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններին, որը կկայանա  հուլիսի 21-ին:

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հայտարարության մեջ Սահակաշվիլին իր այս որոշումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետք է հնարավորություն տալ մեծամասնություն կազմել առանց հին քաղաքական ուժերին զիջումներ անելու:


© armedia.am