Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

12:41     21 հուլիսի, 2019

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունների անցկացման նպատակով ձևավորվել է 199 ընտրատարածք: 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով և ևս 199-ը՝ միամանդատ տարածքներից: Միամանդատ ընտրատարածքների քանակն Ուկրաինայում նվազել է մինչև 26-ի՝ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միանալու և Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի պատճառով:  Արդյունքում, երկրի սահմանադրությամբ նախատեսված 450 ազգային պատգամավորների փոխարեն նոր Ռադան, ինչպես և նախորդը, կունենա 424 պատգամավոր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գերագույն ռադայում ներակայացված լինելու համար համամաասնական ընտրակարգով կուսակացությունները պետք է հաղթահարեն 5%-անոց շեմը, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվողներին բավարար է ստանալ միայն ձայների մեծամասնությունն իրենց ընտրատարածքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընդհանուր 5980 թեկնածու: Մեծամասնական ընտրատարածքներում գրանցվել է  3220 թեկնածու, իսկ համամասնականում՝ 22 քաղաքական կուսակցություն, որոնց ցուցակներում ներառված է ընդհանուր 2747 թեկնածու:


© armedia.am