Գերագույն ռադայի նոր կազմ կուսակցական ցուցակներով անցնում է 5 քաղաքական ուժ: Այդ մասին են վկայում Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներն արձանագրությունների 30,9 տոկոսի մշակման արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը:
Առաջատարը նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմնակիցների «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որը ստացել է ձայների 42,12 տոկոսը: Երկրորդ տեղում ամրապանդվել է «Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունը. Վիկտոր Մեդվեդչուկի, Յուրի Բոյկոյի և Վադիմ Ռաբինովիչի կուսակցության արդյունքը 12,69 տոկոս է: Զգալի տարբերությամբ հետևում են նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն»-ը՝ 8,7 տոկոսով, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա»-ն՝ 8,2 տոկոսով և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն»-ը՝ 6,4 տոկոսով:
Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 21-ին: