ԵՄ-ն կոշտ Brexit-ի դեպքում Իռլանդիայի համար օգնության փաթեթ է մշակում

17:01     22 հուլիսի, 2019

Եվրահանձնաժողովն Իռլանդիայի համար օգնության փաթեթ է մշակում՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի առանց գործարքի հնարավոր դուրս գալը փոխհատուցելու համար, հայտնում է The Times թերթը՝ Եվրամիությունում աղբյուրներին հղումով:

Թերթի տվյալներով՝ ԵՄ-ում պատրաստ են «ծախսելու այնքան, որքան անհրաժեշտ է»՝ օգնելու իռլանդական կառավարությանը հաղթահարելու առևտրի ոլորտում դժվարությունները, որոնք կարող են առաջանալ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց գործարքի դուրս գալու դեպքում:

Նշվում է, որ առանց գործարքի Brexit-ի առաջին տարին Իռլանդիայի կառավարությանը կարող է արժենալ 6,5 մլրդ եվրո:


© armedia.am