Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքերն գործադրել վիզաների ազատականացման հարցում. Սվիտալսկի

14:38     22 հուլիսի, 2019

Հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, խոսելով վիզաների ազատականացման մասին ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները Շենգենյան գոտու երկրներ, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ, և գործընթացը կշարունակվի ճիշտ ուղղությամբ»,- նշեց Սվիտալսկին:


© armedia.am