Կիմ Չեն Ինը նոր սուզանավի ստուգում է իրականացրել

11:23     23 հուլիսի, 2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նոր սուզանավի ստուգում է իրականացրել, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Նշվում է, որ սուզանավը կիրառվում է Ճապոնական ծովի գործողությունների շրջանում առաջադրանքներ կատարելու համար:

Կիմ Չեն Ինը ծանոթացել է նավի օպերացիոն-մարտավարական տվյալների և մարտական համակարգի հետ:

Սուզանավի դետալների, հագեցվածության մասին տեղեկություններ չեն հաղոդվում:


© armedia.am