Պենտագոնը գաղտնի գործողություն է իրականացնում Վաշինգտոնի մերձակայքում

17:21     23 հուլիսի, 2019

Պենտագոնն ամերիկացի զինվորականների և Black Hawk ուղղաթիռների օգնությամբ  գաղտնի գործողություն է իրականացնում Վաշինգտոնի մերձակայքում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ գերատեսչության փաստաթղթին հղումով:

Գաղտնի առաքելությունը բացահայտվել է, երբ բանակը կոնգրեսին խնդրել է հավանություն տալ ֆինանսական միջոցների վերաբաշխմանը՝ «նոր գաղտնի թռիչքային առաքելության» համար ինքնաթիռների տեխնիկական աջակցության նպատակով հավելյալ 1,55 մլն դոլար տրամադրելու համար:

«Առանց հավելյալ ֆինանսավորման բանակը չի կարող իրականացնել այդ գաղտնի առաքելությունը», - հայտարարել են պաշտպանության նախարարությունում:

Bloomberg-ի տվյալներով ՝գործողությունը սկսվել է ֆինանսական տարվա սկզբին:


© armedia.am