ԱՄՆ-ը և Թուրքիան անվտանգության գոտի են ստեղծում Սիրիայի հյուսիսում

12:04     24 հուլիսի, 2019

Միացյալ Նահանգները և Թուրքիան անվտանգության գոտի են ստեղծում Սիրիայի հյուսիսում: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի՝ հուլիսի 23-ին Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է  Anadolu գործակալությունը:

Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է համակարգեն իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում: Նշվում է, որ երկու երկրների զինվորականները մոտ օրերս կշարունակեն Սիրիայի հյուսիսում իրենց ծրագրերի քննարկումը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարում էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու հնարավորության մասին:


© armedia.am