Իրանը պատրաստ Է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի. Ռոհանի

15:26     24 հուլիսի, 2019

Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի: Այս մասին հուլիսի 24-ին հանրապետության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք միշտ պատարստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ էլ բանակցային գործընթացի պատրվակով»,- նշված է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:

Պետության ղեկավարը նաև մեղադրել է Սաուդյան Արաբիային և Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ:


© armedia.am