Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվեց

15:25     25 հուլիսի, 2019

Կառավարության որոշմամբ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին։

Չքննարկվող հարցերի թվում ընդգրկված որոշման նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա։


© armedia.am