Յունկերը հրաժարվել է վերսկսել Brexit-ի շուրջ բանակցությունները

13:16     26 հուլիսի, 2019

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվել է վերսկսել Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները, հայտնում է The Guardian թերթը:

Յունկերը փաստաթղթի ներկայիս տարբերակն անվանել է «լավագույն ու միակ հնարավորը»: Միաժամանակ նա հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է վերլուծելու Ջոնսոնի առաջարկության համապատասխանությունն առկա համաձայնագրի պայմաններին:


© armedia.am