Չիլիում շուրջ 40 000 լիտր դիզելային վառելիք է հայտնվել օվկիանոսում

17:08     28 հուլիսի, 2019

Շուրջ 40 հազար լիտր դիզելային վառելիք է թափվել շրջակա միջավայր Չիլիի հարավում CAP լեռնարդյունաբերական և պողպատաձուլական ընկերության տերմինալում տեղի ունեցած դեպքի պատճառով, հաղորդում է Life-ը:

Իշխանությունները արտակարգ դեպքի վայր են ուղարկել նավեր՝ հետևանքները վերացնելու համար: Ինչպես նշել է տարածաշրջանի ծովային վարչության ղեկավար Ռոնալդ Բաշը՝ եղանակը դեռ խոչընդոտում է վառելիքի տարածմանը:

«Դեռևս մենք չենք կարող ասել, որ վառելիքը թափվել է միայն այդ տարածքում, սակայն պետք է սպասենք մեր միջոցների ժամանելուն լիարժեք պատկերացում կազմելու, թե ինչ է այդտեղ կատարվում»,-նշել է Բաշը:

 

 


© armedia.am